IADN. Հնդկաստանն օդային միջանցք է ստեղծում դեպի ՀՀ![]() 11 մարտի 2024 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Հնդկաստանն օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան` ռազմավարական նշանակության արտահանումների նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է IADN-ն՝ Հնդկաստանի օդատիեզերական պաշտպանության նորությունները։ Նշվում է, որ այդ նույն նպատակի համար HAL & CONCOR-ը համատեղ աշխատանքային խումբ է ստեղծել։ «HAL & CONCOR-ն այդ նույն նպատակի համար ստեղծել է HALCON՝ համատեղ աշխատանքային խումբը: Դա կամրապնդի Հնդկաստանի և Հայաստանի միջև լոգիստիկան»,- ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստան կարտահանի նաև Pinaka համազարկային ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ։ Նշվում էր նաև, որ մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք։ Այնուհետև հայտնի դարձավ, որ Հայաստանը ռազմական կցորդ կունենա Հնդկաստանում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |