Զախարովա. Աֆրիկայում ձախողումից հետո, Ֆրանսիան հիմա էլ փորձում է Կովկասում խաղաղապահի դեր ստանձնել11 մարտի 2024 - 12:57 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ֆրանսիան, Աֆրիկայում ձախողումից հետո, հիմա էլ փորձում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահի դեր ստանձնել, թեև այնտեղ Ռուսաստանն է խաղաղապահ գործունեություն իրականացրել։ «Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ժամանակ Զախարովան ասել է, թե Աֆրիկայում ֆրանսիական քաղաքականության ձախողման ֆոնին Փարիզի ակտիվությունը Կովկասում «մի տեսակ փոխհատուցման» է նմանվում հանրային և քաղաքական գիտակցության մեջ։ Ըստ Զախարովայի, Փարիզի «էքսպերիմենտները» Կովկասում «իբր խաղաղապահ ջանքեր են ներառում», գրում է ՌԻԱ Նովոստին: «Չէ որ մենք հասկանում ենք, որ դա կապ չունի խաղաղապահության հետ։ Մեր երկիրն է իր վրա վերցրել և կատարել ամբողջ խաղաղապահ դերը՝ նույնիսկ որպես միջնորդ ԼՂ կարգավորման համատեքստում։ Հիմա, երբ ամենադժվար փուլը ավարտված է, հուսանք, Ֆրանսիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, չի սկսի նորից բորբոքել կրակը՝ այ հիմա, երբ ամենասարսափելին հետևում է, նրանք կարող են իրենց «ցույց տալ», - ասել է Զախարովան։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |