Աբրահամյան․ Ադրբեջանը դիվանագիտական և քարոզչական պատրաստություն է տեսնում` կյանքի կոչելու հերթական պահանջը![]() 11 մարտի 2024 - 14:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ադրբեջանական կողմից Տավուշի 4 գյուղը հանձնելու պահանջին, գրել է, որ Ադրբեջանը դիվանագիտական և քարոզչական նախապատրաստություն է տեսնում` հերթական պահանջը կյանքի կոչելու համար: Նա հավելել է, որ գյուղերի պահանջը Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում նոր բան չէ: «Ադրբեջանի պահանջը Տավուշի 4 գյուղերի հանձնման վերաբերյալ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում նոր բան չէ: Սրա մասին Ալիևը բաց տեքստով մի քանի ամիս առաջ էր խոսում, երբ ասում էր, որ ոչ անկլավային 4 գյուղերն առանց պայմանի պետք է իրենց հանձնվի, իսկ 4 անկլավի մասով լրացուցիչ պետք է քննարկում արվի` հասկանալու համար, թե ինչպես է դրանց հետ հաղորդակցություն ապահովելու: Խնդիրներից մեկն այստեղ այն է, որ ինչ 2020 թվականից առաջ է եկել սահմանների ճշգրտման հարցը ու թեման բանակցությունների օրակարգի մաս դարձել, զուգահեռ Ադրբեջանը 2020-23 թվականների ընթացքում, ուժի ու պարտադրանքի միջոցով, սեփական պատկերացումների շրջանակներում, զավթել է ոչ միայն Արցախը, այլ ՀՀ մի շարք հատվածներ, որի հետևանքով հայկական կողմի մի քանի հարյուր զոհ է ունեցել։ Ու մինչ Փաշինյանն ու իր թիմակիցներն ինքնագոհ զվարճանքների մեջ են Ադրբեջանը դիվանագիտական և քարոզչական նախապատրաստություն է տեսնում հերթական պահանջը կյանքի կոչելու համար»,–գրել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |