ԱՄՆ Պետդեպարտամենը Իրանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել Սիլվա Հարությունյանին

PanARMENIAN.Net - 2008թ. հունիսի 26-ին Իրանում ձերբակալվել է 34-ամյա Սիլվա Հարությունյանը: Նա բժիշկ էր աշխատում IREX հումանիտար կազմակերպությունում, որը զբաղվում է մոր եւ մանկան առողջության խնդիրներով: Նա ձերբակալվել է Իրանում «թավշյա հեղափոխություն» կազմակերպելու մեղադրանքով եւ դատապարտվել երեք տարվա ազատազրկման: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի խոսքով, ներկա պահին դատարանում դիտարկվում է թույլ առողջական վիճակում գտնվող Հարությունյանի երկրորդ բողոքարկումը: «Մենք կրկին Իրանի իշխանություններին կոչ ենք անում ազատ արձակել Հարությունյանին: Նրան ներկայացված մեղադրանքներն անհիմն են»,- ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---