Հակոբյան. Որպես ԵԱՏՄ նախագահող՝ ՀՀ-ն սահմանված կարգով կատարելու է իր պարտավորությունները![]() 11 մարտի 2024 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը առաջնորդվելու է ԵԱՏՄ կանոնադրությամբ և օրենքներով սահմանված կարգով և կատարելու է իր պարտավորությունները։ Այդ մասին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը, հայտնում է Արմենպրեսը։ Նա այդպես է պատասխանել հարցին, թե Հայաստանում ԵԱՏՄ նիստ անցկացվելո՞ւ է, թե՞ ոչ` հաշվի առնելով, որ ՀՀ-ն ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը։ «Մինչև այս պահը Հայաստանի Հանրապետությունը շարունակում է ԵԱՏՄ նախագահությունը և, կարծում եմ, ԵԱՏՄ բլոկում բավականին արդյունավետ գործունեություն ենք ծավալում որպես տնտեսություն։ Կարծում եմ, որ ԵԱՏՄ-ն բավականին լուրջ հնարավորություններ է մեր համար ընձեռել և ընձեռում` առնվազն վերջին մի քանի տարիներին, նաև մեր տնտեսական քաղաքականության արդյունքում։ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ կանոնադրությամբ և ԵԱՏՄ օրենքներով սահմանված կարգով առաջնորդվելու է և կատարելու է իր պարտավորությունները։ Այդ պարտավորությունների շրջանակներում ինչ-որ ենթադրվում է՝ մենք դա կատարելու ենք։ Այստեղ որևէ փոփոխություն, որևէ նախաձեռնություն չկա։ Մենք շարունակելու ենք մեր գործունեությունը»,- ընդգծել է Հակոբյանը։ Նրա խոսքով՝ ԵԱՏՄ պարտավորությունների շրջանակներում կլինի նիստ Հայաստանի Հանրապետությունում, թե չի լինի՝ այդ ամենը ԵԱՏՄ նախագահության սկզբունքների հետ կապ չունի։ «Երբ լինի կոնսենսուս, որ բոլորը պետք է այցելեն Հայաստան կամ այլ երկիր՝ այդ գործողությունը տեղի կունենա»,- եզրափակել է պատգամավորը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |