ԱՄՆ–ն մտադիր է $52 մլն տրամադրել Հայաստանին12 մարտի 2024 - 10:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմն առաջարկում է որպես օգնություն 52 մլն դոլար տրամադրել Հայաստանին 2025 թվականի ֆիսկալ տարում, որը նախատեսվում է Հայաստանի ժողովրդավարության և տնտեսության ամրապնդման համար։ Այդ մասին ԱՄՆ պետքարտուղարությունում մի շարք ամերիկյան դիվանագետների և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պաշտոնյաների մասնակցությամբ ճեպազրույցում, ի պատասխան լրագրողի հարցին, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության արտաքին օգնության գրասենյակի փոխտնօրեն Թրեյսի Քարսոնը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Ավելի վաղ, պետքարտուղարությունն իր կայքում հրապարակել էր «2025 ֆինանսական տարվա բյուջե. աջակցությունը Ուկրաինային և Ռուսաստանի ռազմավարական ձախողման ապահովումը» վերնագրով մի փաստաթուղթ, ուր նշված է, որ 2025 թվականի ֆիսկալ տարում ամերիկյան վարչակազմն առաջարկում է միջոցներ տրամադրել «աջակցելու Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական ամրապնդմանն ու Արևմուտքի հետ կապերին»: Այս հրապարակումը չէր մանրամասնել տրամադրվող գումարի չափը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |