Փաշինյանը չի բացառել` խաղաղության պայմանագիրը ստորագրելիս ՀՀ–ն ու Ադրբեջանը կարող են հրաժարվել միջպետական գանգատներից

Փաշինյանը չի բացառել` խաղաղության պայմանագիրը ստորագրելիս ՀՀ–ն ու Ադրբեջանը կարող են հրաժարվել միջպետական գանգատներից

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատները հետ վերցնելու մասին հարցին, ասել է, որ բանակցությունների ժամանակ այդպիսի հարց քննարկվել է ու քննարկվում է։

Նա չի բացառել, որ խաղաղության պայմանագրի ստորագրման փուլում Հայաստանը և Ադրբեջանը կարող են հրաժարվել միջպետական գանգատներից:

«Դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը խաղաղության պայմանագիր են կնքում, ինչո՞ւ են շարունակում իրավական պատերազմներն իրար դեմ։ Իսկ եթե չեն կնքում խաղաղության պայմանագիր, ՀՀ համար դա կարևոր գործոն է մեր ասելիքն առաջ մղելու համար»,-ասել է վարչապետը։

ՀՀ–ն մի շարք միջպետական գանգատներ է ներկայացրել Ադրբեջանի դեմ միջազգային ատյաններում։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---