Օգոստոսի 1-ից ՀՀ–ն ինքնուրույն կիրականացնի սահմանային ծառայությունը «Զվարթնոցում»![]() 12 մարտի 2024 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած ասուլիսում, անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու պահանջին, ասել է, որ Երևանը տեղեկացրել է ՌԴ–ին, որ 2024 թվականի օգոստոսի 1-ից ինքնուրույն կիրականացնի սահմանային ավտանգության պաշտպանությունն օդանավակայանում։ Վարչապետը դա աշխատանքային գործընթաց է անվանել և նշել է, որ այդտեղ աշխարհաքաղաքական հիմնավորում պետք չէ փնտրել։ Նա նշել է նաև, որ ՀՀ սահմանապահ զորքերի ղեկավարությունն այդ հարցով նամակով դիմել է ռուսական կողմին ու նաև շնորհակալություն է հայտնել, դա առաջին հերթին շնորհակալական նամակ է։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն ծանուցում է ստացել Հայաստանից «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին։ Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերման հարցը հստակ դիրքորոշում ունի, և այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին պաշտոնական նամակով տեղյակ են պահել: Նա նշել էր, որ Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանը պետք է իրականացնի «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունները, սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |