Պուտինի ձերբակալության օրդերը ստորագրած դատավորը` Միջազգային քրեական դատարանի նախագահ![]() 12 մարտի 2024 - 18:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդերը ստորագրած ճապոնացի դատավոր Տոկոմո Ականեն դարձել է Միջազգային քրեական դատարանի նախագահ։ Նա ընտրվել է մարտի 11–ին դատարանի անդամների քվեարկության արդյունքում։ Նրա լիազորությունների ժամկետը 3 տարի է, գրում է Meduza-ն։ Ականեի հետ միաժամանակ ընտրվել են նաև փոխնախագահները՝ Ռոզարիո Այտալան Իտալիայից և Ռեյն Ալափինի–Գանսուն Բենինից։ ՄՔԴ նախագահն ու փոխնախագահները ձևավորում են նախագահությունը, որը «առանցքային դերակատարություն ունի դատարանի ռազմավարական ղեկավարման գործում»։ Այտալան ևս այն 3 դատավորներից մեկն էր, որոնք 2023–ի մարտին ստորագրեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ մանկական ՄԻՊ Մարիա Լվովա–Բելովային ձերբակալելու թույլտվությունը՝ Ուկրաինայի գրավյալ տարածքներից ՌԴ երեխաների ապօրինի բռնագաղթի մեղադրանքով։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |