Թրամփն ու Բայդենը հաղթել են փրայմերիզներում և կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում

Թրամփն ու Բայդենը հաղթել են փրայմերիզներում և կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և գործող ղեկավար Ջո Բայդենը հաղթել են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզներում (նախնական կուսակցական ընտրություններում), ուստի պաշտոնապես կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում, գրում է BBC-ն։

Փաստացի 2024–ի նախագահական ընտրությունները կդառնան 2020–ի ընտրարշավի կրկնությունը, երբ Բայդենը հաղթեց Թրամփին։ Վերջին անգամ նման իրավիճակ, երբ նույն երկու թեկնածուները կրկին հանդիպում են նախագահական ընտրություններում, վերջին անգամ եղել է 1950–ականներին։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենի առաջադրումը Դեմոկրատական կուսակցությունից ձևական բնույթ էր կրում, քանի որ երկրի գործող նախագահը, որը որոշում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար, որպես կանոն, լուրջ մրցակցություն չի ունենում։ Հանրապետականների համար առաջադրման պայքարը բավական լուրջ էր։

ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են 2024–ի նոյեմբերի 5–ին։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---