Միրզոյան․ 23 մարդ դեռևս պահվում է անազատության մեջ Բաքվում15 մարտի 2024 - 17:03 AMT PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ հայտնել է, որ մարտի 16–ի դրությամբ ադրբեջանական բանտերում դեռևս 23 հայ կա։ «Այս պահի դրությամբ 23 մարդ դեռևս պահվում է անազատության մեջ Բաքվում, նրանց ազատման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են», - ասել է Միրզոյանը, գրում է Panorama.am-ը։ Նա հավելել է, որ 2023-ին առաջընթաց ենք ունեցել հումանիտար հարցերով։ Միրզոյանը հիշեցրել է, որ 2023-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջև համատեղ հայտարարություն եղավ, որի արդյունքում ազատ արձակվեց 32 հայ ռազմագերի, և 2 ադրբեջանցի ռազմագերի։ Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ Փոխվարչապետ․ Հունվարից 1-ից վարձի աջակցությունն աշխատանքային տարիքի ԼՂ տեղահանվածներին գուցե դադարի Նրա խոսքով, առաջիկա ամիսների կհստակեցնեն նշված աջակցության ծրագրում նախատեսվող փոփոխությունները |