Կոբախիձեն կայցելի Ադրբեջան, հետո՝ Հայաստան15 մարտի 2024 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն իր առաջին այցը որպես վարչապետ կկատարի Ադրբեջան, ուր կմեկնի մարտի 16–ին։ Իսկ մեկ շաբաթ անց նա կայցելի Հայաստան։ «Մարտի 16–ին ես կմեկնեմ Ադրբեջան, հետո, մեկ շաբաթ անց, այցով կլինեմ Հայաստանում։ Մենք կքննարկենք բոլոր այն հարցերը, որոնք կապված են երկկողմ համագործակցության հետ»,–ասել է Կոբախիձեն, գրում է Sputnik-georgia-ն։ Այցերին ընդառաջ Կոբախիձեն հանդիպումներ է ունեցել Վրաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Սմբատյանի և Ֆաիգ Գուլիևի հետ։ Հանդիպումներում քննարկվել են ռազմավարական գործընկերության և զարգացման հեռանկարները։ Կոբախիձեն Վրաստանի վարչապետ է դարձել 2024–ի փետրվարի 8–ին՝ փոխարինելով այդ պաշտոնում Իրակլի Ղարիբաշվիլիին։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |