Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրին

Մարսելում բացվել է Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրին

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Մարսել քաղաքում կանգնեցվել է «Նեմեսիս» գործողության մասնակից, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրած Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրին։ Մարտի 15-ին տեղի է ունեցել հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է Sputnik Արմենիան։

2017 թվականին Մարսելում հրապարակներից մեկը պաշտոնապես անվանվել է Թեհլիրյանի անունով։

Սողոմոն Թեհլիրյանը 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում գնդակահարել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային։ Նույն տարվա հունիսի 2-ին Թեհլիրյանին գերմանական դատարանն անպարտ է ճանաչել, ինչից հետո վերջինս մեկնել է Բելգրադ, ապա մի քանի տարի անց՝ ԱՄՆ։ 1960 թվականին` 64 տարեկանում, Սողոմոն Թեհլիրյանը մահացել է Սան Ֆրանցիսկո քաղաքում, թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանատանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---