ՌՀՀ-ում կայացել է «Յակով Զարոբյանը եւ դարաշրջանը» գրքի շնորհանդեսը 7 մայիսի 2009 - 19:59 AMT PanARMENIAN.Net - «Յակով Զարոբյանի կյանքն ու գործունեությունը լիարժեք պատկերացում են տալիս այն մասին, թե ինչպես կարելի է եւ պետք է կառավարել երկիրը»,- նշել է Ռուս-հայկական համալսարանի (ՌՀՀ) ռեկտոր Արմեն Դարբինյանը Նիկիտա Զարոբյանի «Յակով Զարոբյանը եւ նրա դարաշրջանը» գրքի շնորհանդեսի ժամանակ, որը տեղի է ունեցել այսօր ՌՀՀ-ում:Բազմաթիվ ներկաների շարքում կային մարդիկ, ովքեր աշխատել են Յակով Զարոբյանի հետ` Սերգեյ Համբարձումյան, Լյուդվիգ Ղարիբջանյան եւ ուրիշներ: «Ինտերնացիոնալ մտքի ազգայնական` այդպես էին խոսում Յակով Նիկիտովիչի մասին: Զարոբյանը համարձակություն եւ վճռականություն ուներ դիմակայելու կոմունիստական վարչակարգին եւ հայտարարելու, որ բանակը չի ուղղորդի սեփական ժողովրդի դեմ, երբ գրգռված ամբոխն անկառավարելի դարձավ Հայոց ցեղասպանության 50-ամյակի տարելիցին նվիրված արարողության ժամանակ, որի անցկացմանը հասել էր Յակով Զարոբյանն անձամբ»,- ընդգծել է ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը: Իր գրքում Յակով Զարոբյանի որդին նկարագրել է Հայաստանի ԿԿ Կոմկուսի առաջին քարտուղարի գործունեությունը 1960-1966 թթ.: «Յակով Զարոբյանը եւ նրա դարաշրջանը» գիրքը հիմնված է 140 փաստագրական աղբյուրների վրա, որոնց վրա Նիկիտա Զարոբյանն աշխատել է 4 ամիսների ընթացքում, ինչպես նաեւ սեփական հիշողությունների վրա: Շնորհանդեսի երկրորդ մասում տեղի ունեցավ համերգ: Յակով Զարոբյանի (1908-1980) շնորհիվ գտնվել է Սեւանի կարեւորագույն հիմնահարցի լուծումը, ստեղծվել է ԵրՆԻԻՄՄ-ը, ամրապնդվել են կապերը սփյուռքի հետ, վերջապես, լուծվել է հարցերի համալիր, որոնք կապված են եղել Հայոց ցեղասպանության եւ նրա 50-ամյակի հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |