Փաշինյանը Տավուշում է․ Հանդիպում է Ոսկեպարի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ18 մարտի 2024 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Տավուշի մարզում է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բաղանիսի եւ հարակից բնակավայրերի բնակիչների հետ»,-ասվում է գրառման մեջ։ Փաշինյանն իր վերջին ասուլիսում անդրադարձել էր Տավուշից 4 գյուղ Ադրբեջանին հանձնելու Բաքվի պահանջին։ Նա հայտնել էր, որ հարցը տեղում քննարկելու նպատակով այցելելու է Տավուշ։ Փաշինյանն ասուլիսում ասել էր․ «Ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է Տավուշի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, Հայաստանի Հանրապետությունում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել ոչ միայն խորհրդային ժամանակներում, նաև դրանից հետո»,-ասուլիսում ասել էր Փաշինյանը։ Նա չէր բացառել նաև, որ կարող է դելիմիտացիայի գործընթացը սկսել Տավուշի մարզից։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |