Ստոլտենբերգ․ Բաքվի սերտ գործակցությունը Թուրքիայի ԶՈւ հետ մեծապես կնպաստի Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններին18 մարտի 2024 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Այցով Բաքվում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանն ընդգծել է, որ սերտ համագործակցությունը Թուրքիայի ԶՈւ հետ մեծապես կնպաստի Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններին, հայտնում է Haqqin.az-ը։ Զաքիրովը շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ին վերջին 30 տարիներին Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարելու համար։ Նա նաև ներկայացրել է ադրբեջանական բանակում անցկացվող բարեփոխումները, իրավիճակը Հայաստանի հետ սահմանին։ Կողմերը քննարկել են գործակցության հեռանկարները կիբեռանվտանգության, ականազերծման, ինչպես նաև երկկողմ ռազմական հարաբերությունների այլ ոլորտներում։ Ստոլտենբերգի այցը տարածաշրջանային է՝ նա կայցելի նաև Հայաստան ու Վրաստան։ «ՆԱՏՕ-ն աջակցություն է հայտնել այս երեք գործընկերներից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությանը, քաղաքական անկախությանը և ինքնիշխանությանը: ՆԱՏՕ-ն խրախուսել է Հայաստանին և Ադրբեջանին կառուցողականորեն ներգրավվել տարբեր ձևաչափերով և ընդգծել հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը», - ասված է գլխավոր քարտուղարի զեկույցում։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |