Բայրամովը Բոնոյին է ներկայացրել Բաքվի «ակնկալիքները ՀՀ հետ խաղաղ գործընթացից»18 մարտի 2024 - 19:01 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Նրանք քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մի շարք ասպեկտներ։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ Բայրամովը Բոնոյին է ներկայարցել Բաքվի «ակնկալիքները ՀՀ հետ խաղաղ գործընթացից», գրում է Interfax.az-ը։ Նա ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը դեռևս բաց մնացող հարցերի շուրջ և վերահաստատել է Ադրբեջանի «հավատարմությունը խաղաղ գործընթացին»։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուին ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։Այդ մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարարի հետ Երևանում կայացած հանդիպումից հետո։ Միրզոյանն ասել է, որ ՀՀ-ն գործադրում է բոլոր ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |