Կիրանցի ղեկավար. Փաշինյանն ասել է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեր հողերը վերադարձնելու ենք

Կիրանցի ղեկավար. Փաշինյանն ասել է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեր հողերը վերադարձնելու ենք

PanARMENIAN.Net - Իջևան խոշորացված համայնքի Կիրանց գյուղի վարչական ղեկավար Կամո Շահինյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը բնակիչների հետ, ասել է, որ գյուղացիները վարչապետի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հարցեր են քննարկել, հայտնում է Factor.am-ը։

Շահինյանի խոսքով՝ միակ բանը, որն այս պահին հետաքրքրում է գյուղացիներին՝ խաղաղությունն է։ Վարչական ղեկավարը նշել է, որ Փաշինյանն իրենց ասել է՝ որևէ գյուղ չի հանձնվում, այլ՝ սահմանազատում է իրականացվելու։

Տավուշի մարզից 4 գյուղ հանձնելու Ադրբեջանի պահանջի վերաբերյալ Կիրանցի գյուղապետն ասել է, որ դրանք ադրբեջանական գյուղեր են։ Շահինյանի խոսքով՝ մենք էլ Ադրբեջանի տարածքում հողեր ունենք։

«Մերն իրանցից շատ է, թողնենք մեր հողերն իրենց մո՞տ մնան։ Սահմանազատում պետք է կատարվի, սահմանի գծով սահմանազատում պետք է անենք և մեր հողերը վերցնենք։ Մեր պահանջը դա է։ Մեր պահանջը ներկայացրել ենք Փաշինյանին, վարչապետն էլ մեզ ասել է, որ հենց այդպես էլ պետք է լինի, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող մեր հողերը պետք է վերադարձնենք․ 31 գյուղի հողատարածքները պետք է հետ վերադարձնենք։ Եթե Ադրբեջանը սահմանազատման միջոցով մեր հողատարածքները չվերադարձնի, մենք պետք է կռվենք»,- կարծիք է հայտնել նա։

Այն դիտարկմանը, թե ի վիճակի՞ ենք կռվելու, Կիրանցի վարչական ղեկավարն ասել է՝ միանշանակ։

Կիրանց այցից առաջ վարչապետը Ոսկեպարում հանդիպել էր Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ։ Փաշինյանն օրերս կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանի՝ 4 գյուղերի պահանջին, ասել էր, որ դրանք՝ դե յուրե Հայաստանի տարածքում չեն։ Փաշինյանը նաև չէր բացառել, որ սահմանազատումը պետք է սկսել Տավուշի մարզից։ Փաշինյանը ասուլիսի ժամանակ նաև հայտնել էր, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Ոսկեպար և տեղում բնակիչներին ներկայացնել իրավիճակը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---