Շուռնուխի տների շինարարությունը նախատեսվում է ավարտել ապրիլի 1-ին![]() 19 մարտի 2024 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում կառուցվող նոր թաղամասի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024-ի ապրիլին, հայտնել են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ Շուռնուխի նոր թաղամասը դեռևս շահագործման չի հանձնվել. 5–րդ հետաձգումից հետո շահագործումը պետք է տեղի ունենար 2024 թվականի սկզբին։ «Շինարարական աշխատանքներն ամբողջությամբ նախատեսված է ավարտել 2024 թվականի ապրիլի 1-ին»,– ասված է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատասխանում։ Հարցին, թե ինչպես է լուծվելու խմելու ջրի խնդիրը, որը, բնակիչների խոսքով, շարունակում է արդիական մնալ նույնիսկ խողովակաշար անցկացնելուց հետո, կոմիտեից պատասխանել են` պայմանագրով նախատեսվել է կառուցել կարգավորիչ նոր ջրամբար։ «Այդ ջրամբարը միացված է նոր կառուցված ջրագծին, որը դեռ չի շահագործվում»,– ընդգծել են կոմիտեից։ Բնակիչները պնդում են` աղբյուրը, որին միացվել է խողովակը, չափազանց սակավաջուր է և հազիվ 1-2 տան կբավականացնի։ Նրանք կարծում են, որ պետք է խողովակ անցկացնել Սևարանց գյուղի մոտակայքում գտնվող ավելի մեծ աղբյուրից. այդ դեպքում ջուրը կբավականացնի և Շուռնուխին, և հարևան Բարձրավանին։ 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասն անցել է Ադրբեջանի ԶՈւ-ի վերահսկողության տակ։ Մարտի 7-ին ՀՀ կառավարությունը որոշեց 108․5 մլն դրամ հատկացնել սահմանամերձ Շուռնուխ գյուղում կառուցվող տների համար։ Այդ գյուղի բնակիչների համար 13 տուն կառուցելու որոշումն ընդունվել է 2021 թվականի ապրիլին և այդ նպատակով հատկացվել էր 1 մլրդ 190 մլն դրամ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |