ՌԲԿ․ Մարտի 30-ից «Միր» քարտերը կդադարեն գործել ՀՀ բանկերի մեծ մասում19 մարտի 2024 - 11:42 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը 2024–ի մարտի 30-ից այլևս չեն գործի Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում: Բացառություն կլինի միայն «ՎՏԲ Հայաստան» բանկի (ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկություն) ենթակառուցվածքը, հայտնել է ՎՏԲ Հայաստանի ներկայացուցիչը, տեղեկացնում է ՌԲԿ–ն։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև ՌԲԿ–ի աղբյուրը ՌԴ վճարային շուկայում։ «Մարտի 30-ից հաճախորդներն այլևս չեն կարողանա անկանխիկ վճարումներ կատարել POS տերմինալներում և կանխիկացնել գումար հանրապետության այլ բանկերի բանկոմատներից։ Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ (Հայաստան) քարտերի վրա»,- ասել է ՎՏԲ Հայաստանի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ բանկն ամբողջությամբ շարունակում է «Միր» քարտերի սպասարկումը։ Այժմ «Միր» քարտերն աշխատում են Հայաստանում և ընդունվում տեղական բանկերի կողմից։ Դրանց կիրառման դադարեցման մասին լուրեր նախկինում ևս տարածվել են, սակայն չեն իրականացել։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |