Զախարովա․ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ Փաշինյանը խոսում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին19 մարտի 2024 - 15:29 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արևմուտքի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ շրջանում խոսում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին։ Այդ մասին նա գրել է Telegram–ի իր ալիքում։ «Այս ուր են հասցրել Եվրամիությունից, ՆԱՏՕ–ից և Վաշինգտոնից նոր կուրատորները։ Նկատեք, որ այս հայտարարությունը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ։ Դա բացառապես Երևանի ներկայիս իշխանությունների իրավուսությունում է և արևմտականների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։ «Դա նշանակում է շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երևանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,- ասել է նա։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը ցավակցել է Իրանի ժողովրդին․ «Կիսելով ձեր վիշտը՝ ուժ ենք մաղթում այս մռայլ ժամանակներում» «Սարսափելի լուրեր ենք իմանում Իրանից»,–գրել է նա Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել Mehr. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Նախագահի պարտականությունները 2 ամիս կկատարի փոխնախագահը |