Գերմանիայի կառավարությունն արտոնյալ վարկ կտրամադրի ՀՀ-ին![]() 19 մարտի 2024 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Գերմանիան 12 մլն եվրո արժողությամբ արտոնյալ վարկ կտրամադրի Հայաստանին: Այդ մասին ԱԺ-ում ասել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գևորգյանը։ Գումարը տրամադրվելու է մասնավոր հատվածին՝ վերականգնող էներգետիկայի որոշ ոլորտներում ներդրումներ կատարելու նպատակով։ Վարկը կարող է տրամադրվել իրավաբանական անձանց՝ արևային կայաններ կամ ֆիզիկական անձանց՝ փոքր ինքնավար կայաններ կառուցելու համար, հայտնում է Aysor.am-ը։ Վարկի մարման ժամկետը նախատեսվում է մինչև 2030 թվականը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |