Երևանի ավագանու «Հանրային ձայնի» անդամի լիազորությունները վաղաժամ դադարել են

Երևանի ավագանու «Հանրային ձայնի» անդամի լիազորությունները վաղաժամ դադարել են

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարել են, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

ԿԸՀ մարտի 19-ի հերթական նիստի օրակարգում այդ հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետի՝ մարտի 15-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր։

ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Հանրային ձայն» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Գրիգոր Անդրանիկի Հարությունյանը։

Ամալյա Սարգսյանը մանդատից հրաժարվելու մասին հայտնել էր դեռևս փետրվարին՝ նշելով, որ պատճառը քաղաքական չէ։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---