Պեսկով․ Կրեմլում ուշադիր հետևում են ՆԱՏՕ–ի ակտիվությանը Հարավային Կովկասում![]() 19 մարտի 2024 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի շրջագայությունը, ասել է, որ Կրեմլում ուշադիր հետևում են ՆԱՏՕ–ի ակտիվությանը Հարավային Կովկասում, սակայն մտադիր են զարգացնել երկկողմ հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ: «Անշուշտ, մենք ուշադիր հետևում ենք, սակայն մտադիր ենք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների և համագործակցության գործիքների վրա, որոնք մեր երկիրն ունի տարածաշրջանի երկրների հետ։ ՆԱՏՕ-ի փորձերը ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունն ու ներկայությունը, դժվար թե կայունություն և կանխատեսելիություն ավելացնեն Կովկասում տիրող իրավիճակին»,- ասել է Պեսկովը, գրում է Interfax-ը։ Միևնույն ժամանակ, Պեսկովը, նշել է, որ «այդ շփումները Հարավային Կովկասի երկրների ինքնիշխան իրավունքն են»։ Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ակտիվությունը վտանգ չի ստեղծում Ռուսաստանի հարավային սահմանների համար՝ Պեսկովն ասել է․ «Մենք լավ գիտենք իր ներկայությունը Կովկասում ամրապնդելու ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտման մասին, որը տեսանելի է անզեն աչքով»: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում է։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը նախ այցելել է Ադրբեջան, երեկ Վրաստանում էր, իսկ այսօր այցելել է Հայաստան։ Բավքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը երկար տարիների հակամարտությունից հետո այսօր հնարավորություն ունեն հասնել կայուն խաղաղության։ Ալիևի հետ Ստոլտենբերգը քննարկել է Ադրբեջանի և դաշինքի համագործակցությունը, էներգետիկայի թեման: Photo. Reuters
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |