Ստոլտենբերգ․ Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի

Ստոլտենբերգ․ Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում անդրադարձել է նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակին և նշել, որ, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, «իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի»։

«Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող խաղաղությունը չգնահատել: Ես ողջունում եմ ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի ագրեսիայի իր պատերազմում: Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, բայց այս պատճառով էլ հենց պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը: Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,–ասել է ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը:

Նա նաև խոսել է Հարավային Կովկասում կայունության կարևորության մասին։

«Սա կարևոր է Եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առաջ: Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն տևական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո: Ահա, թե ինչու եմ երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման և ձեր ժողովուրդների տևական խաղաղության համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և ձեր խաղաղ ձգտումներին»,–ասել է Ստոլտենբերգը, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Ստոլտենբերգը Պուտինի հաղթանակը թույլ չտալու կարևորության մասին խոսել է նաև Ադրբեջան, ուր այցելել էր ՀՀ և Վրաստան այցերից առաջ։

«Եթե նախագահ Պուտինը հաղթի Ուկրաինայում, դա մարտահրավեր կլինի ոչ միայն ուկրաինացիների համար, այլև վտանգավոր կլինի բոլորիս, այդ թվում՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար»,–ասել էր նա։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---