Բացվել է Ֆասթ Բանկի 33-րդ՝ «Հին Նորք» մասնաճյուղը20 մարտի 2024 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկն ընդլայնել է մասնաճյուղային ցանցը և բացել նոր մասնաճյուղ Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ «Հին Նորք» մասնաճյուղը, Բանկի նորարարական մոտեցմանը համապատասխան, կահավորված է ժամանակակից ոճով և հագեցած է բարձրակարգ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ու տեխնոլոգիաներով։ «Ուրախ ենք տեղեկացնել, որ Նորքում և հարակից տարածքներում բնակվող, աշխատող մեր հաճախորդներն արդեն կարող են սպասարկվել Ֆասթ Բանկի նոր մասնաճյուղում։ Այն պատրաստ է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթև պրոֆեսիոնալ ֆինանսական խորհրդատվություն տրամադրել մեր քաղաքացիներին», - նշել է Ֆասթ Բանկի Մանրածախ բիզնեսի կառավարման ծառայության ղեկավար Տիգրան Սարգսյանը։ Ելնելով հաճախորդների համար բարձրակարգ և հարմարավետ սպասարկում ապահովելու առաջնահերթությունից՝ Ֆասթ Բանկն ընթացիկ տարում շարունակելու է մասնաճյուղային ցանցի ընդլայնման և գործող մասնաճյուղերի վերաբրենդավորման գործընթացը։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |