ՌԴ ԿԸՀ նախագահ․ Պուտինը հաղթել է ԱՄՆ–ում և այլ ոչ բարեկամ երկրներում՝ Հայաստանում, Գերմանիայում, Էստոնիայում![]() 21 մարտի 2024 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան, ամփոփելով ՌԴ նախագահական ընտրությունների նախնական տվյալները, հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը հաղթել է ԱՄՆ–ում և այլ ոչ բարեկամ երկրներում՝ հիշատակելով նաև Հայաստանը։ «Իրականում, այն երկրներում, որոնք համարվում էին ոչ բարեկամական, որտեղ ամենից շատ են ռելոկանտները, Գերմանիայում, օրինակ, եթե բոլոր ընտրատեղամասերը վերցնենք, Պուտինի օգտին քվեարկել է 56․82%–ը, Էստոնիայում՝ 75․22% , Լատվիայում՝ 70․6%–ը, Հայաստանում՝ 54․7%–ը»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։ ԿԸՀ ղեկավարը նաև պարզաբանել է, թե ինչու է Հայաստանը հայտնվել ոչ բարեկամ երկրների թվում։ «Որովհետև, քանի որ Վրաստանում մեծ թվով ռելոկանտներ կան և չկար ընտրատեղամաս, նրանք Վրաստանից Հայաստան էին եկել։ Վրաստանից մեկնել են Թուրքիա, Հայաստան, Ղազախստան»,–ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |