Փաշինյանն ու Մակրոնն ընդգծել են բազմաոլորտ գործակցության հետագա ամրապնդման վճռականությունը

Փաշինյանն ու Մակրոնն ընդգծել են բազմաոլորտ գործակցության հետագա ամրապնդման վճռականությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում Միջուկային էներգիայի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ կարևորել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և ընդգծել բազմաոլորտ համագործակցության հետագա ամրապնդման վճռականությունը։

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին, Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության հետագա զարգացման ու ընդլայնման շուրջ:

Փաշինյանը Բրյուսելում է աշխատանքային այցով: Նա մարտի 21-ին մասնակցel 1 Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին: Նիկոլ Փաշինյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---