«Միր» քարտերով «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը կդադարեցվի22 մարտի 2024 - 11:28 AMT PanARMENIAN.Net - Կդադարեցվի «Միր» քարտերով «Հարավկովկասյան երկաթուղու» առցանց տոմսերի վաճառքը։ Այդ մասին ասվում է հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հայտարարության մեջ։ «2024 թվականի մարտի 30-ից Հայաստանի տարածքում կդադարեցվի MIR համակարգով թողարկված բանկային քարտերի սպասարկումը, ինչի պատճառով նշված ժամկետից անհնար կդառնա այդ համակարգի քարտերով առցանց տոմսերի գնումը»,–ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը 2024–ի մարտի 30-ից այլևս չեն գործի Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS տերմինալներում: Բացառություն կլինի միայն «ՎՏԲ Հայաստան» բանկի (ռուսական ՎՏԲ-ի դուստր ձեռնարկություն) ենթակառուցվածքը։ Այդ մասին ՌԲԿ–ին հայտնել էր ՎՏԲ Հայաստանի ներկայացուցիչը։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև ՌԲԿ–ի աղբյուրը ՌԴ վճարային շուկայում։ ՀՀ Կենտրոնական բանկը պարզաբանում է տարածել հանրապետության տարածքում ռուսական «Միր» քարտերի սպասարկման վերաբերյալ՝ նշելով, որ ՀՀ առևտրային բանկերն ինքնուրույն են որոշում, թե որ վճարային համակարգերի հետ համագործակցել։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |