Միրզոյանն Ուրուգվայի Սենատում ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում22 մարտի 2024 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Մոնտեվիդեոյում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ուրուգվայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած հանդիպմանը, որին մասնակցել են հանձնաժողովի նախագահ Խոսե Կառլոս Մահյանը, հանձնաժողովի՝ տարբեր քաղաքական կուսակցություններ ներկայացնող անդամներ, ինչպես նաև Հայաստան-Ուրուգվայ խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ, ներկայացրել է անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հարցերի լայն շրջանակի։ Անդրադառնալով Հայաստանի և Ուրուգվայի միջև երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են երկար պատմություն ունեցող բարեկամական կապերի հետագա խորացման հարցում երկուստեք առկա մեծ պատրաստակամությունը։ Այս համատեքստում ընդգծվել է Մոնտեվիդեոյում ՀՀ ռեզիդենտ դեսպանություն բացելու որոշման կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն կնպաստի նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է Ուրուգվայի մեծաթիվ հայ համայնքի դերը, որը, չնայած երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը, Ուրուգվայի հասարակության մեջ ունեցած իր տեղով յուրովի կերպով լրացնում է առկա ամուր պատմամշակութային կապերը։ Իր խոսքում նախարար Միրզոյանն անդրադարձել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին՝ ընդգծելով, որ ժողովրդավարական սկզբունքներին հավատարմությունը միտված է ոչ միայն ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը, այլ նաև համախոհ երկրների, այդ թվում՝ Ուրուգվայի հետ հարաբերությունների սերտացմանը։ Անդրադառնալով տարածաշրջանային թեմաներին՝ նախարար Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միտված տարածաշրջանում հարատև կայունության հաստատմանը։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված պայմանագրի նախագծում այս պահին առկա հիմնական հարցերը, որոնց հանգուցալումը հայկական կողմը տեսնում է հանրաճանաչ սկզբունքներին՝ տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության նկատմամբ հստակ հանձնառության միջոցով։ Հարավային Կովկասի զարգացման և լոգիստիկ առավելությունների լավագույնս օգտագործման համատեքստում Արարատ Միրզոյանը շեշտել է տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների՝ ինքնիշխանության և իրավազորության հարգման, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա ապաշրջափակման միջոցով ընձեռնվելիք հնարավորությունները: Նախարար Միրզոյանը, անդրադառնալով Հայաստանի համար մարտահրավերներով լի ժամանակաշրջանում միջազգային հանրության կողմից հասցեական ուղերձներին, հավելել է. «Ես այստեղ եմ նաև մեր երախտիքը հայտնելու տարբեր ժամանակահատվածներում Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի շուրջ ձեր արտահայտած սկզբունքային դիրքորոշումների համար»: ՀՀ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը ներկայացրել է վերջին երեք տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մոտ 150 հազար հայ բնակչության կարիքների հասցեագրմանն ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը։ Արարատ Միրզոյանը պատասխանել է Ուրուգվայի խորհրդարանականներին հետաքրքրող այլ հարցերի։ ՀՀ և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. մայիսի 27-ին: 1996–ից Արգենտինայում ՀՀ դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրված էր նաև Ուրուգվայում: Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հարաբերությունների համար |