Ըստ փորձագիտական կարծիքի, Հանրային ռադիոյի տնօրենի հոդվածում էթիկայի խախտում չկա22 մարտի 2024 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության մասին» հոդվածքում լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում չկա։ Սա փորձագիտական կարծիք է, որն արձանագրել է Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, գրում է Aysor.am-ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հանղորդմանը տված հարցազրույցից հետո, ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը հոդված էր հրապարակել՝ գնահատական տալով հաղորդավարի աշխատանքին։ Բացի այդ, Գարեգին Խումարյանն իր անհամաձայնությունն էր հայտնել հաղորդման ընթացքում Հայաստանի անվտանգության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտնած դիրքորոշմանը։ ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմինը հրապարակել է փորձագիտական կարծիքը, որն արձանագրում է, որ «Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին» հոդվածը հիմք չի տալիս Դիտորդ մարմնին՝ արձանագրելու Հայաստանի լրատվամիջոցերի և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթների խախտում։ «Գարեգին Խումարյանի հոդվածում արտահայտված են հեղինակի կարծիքն ու գնահատողական դատողությունները։ Մեկնաբանություններն ու վերլուծությունները հիմնված են ստույգ փաստերի և տեղեկությունների վրա։ Հանրային ռադիոյի եթերում հեռարձակվել է ՀՀ վարչապետի հարցազրույցը, իսկ օրեր անց այդ հարցազրույցի՝ հանրային հնչեղություն ունեցող և հանրային բանավեճ հարուցած արտահայտությունների և պնդումների վերաբերյալ գործադիր տնօրենի հոդվածը, ինչը համապատասխանում է բազմակարծության օրենսդրական պահանջին և Էթիկայի կանոնագրով սահմանված՝ կարծիքների փոխանակման ազատությանը»,-նշված է Հայաստանի ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնի փորձագիտական կարծիքում։ Հոդվածը մեծ տարածում ստացավ և քննարկումների առարկա դարձավ սոցիալական հարթակներում։ Լուրեր տարածվեցին նաև, թե Հանրային ռադիոյի տնօրենը դրանից հետո պատրաստվում է թողնել պաշտոնը, սակայն Խումարյանը հերքել էր այդ լուրը։ Խումարյանի հոդվածի հրապարակումից հետո Հանրային հեռարձակողի խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, թե խորհրդի կարծիքով՝ ռադիոընկերության տնօրենը առերևույթ չարաշահել է իր լիազորություններն ու պաշտոնեական դիրքը, օգտագործելով Հանրային ռադիոյի հեղինակությունը և պաշտոնական կայքը՝ սեփական կարծիքը անվիճարկելիորեն ներկայացնելու և առավելագույն արձագանք ապահովելու համար։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |