Սիմոնյանի խոսնակ․ Տիխանովսկայայի հետ պաշտոնական հանդիպում չի եղել, Նովիկովի հարցը չի քննարկվել![]() 22 մարտի 2024 - 16:59 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանն ասել է, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հանդիպում չի ունեցել Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայայի հետ: Նա նշել է, որ միջանցքում տեղի է ունեցել զրույց, որի ընթացքում քննարկվել է Տիխանովսկայայի վեհաժողովի բացման ժամանակ ունեցած ելույթում անդրադարձը Հայաստանի իրավիճակին: ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանը դրական կերպով ներկայացնելու համար և, օգտվելով առիթից, նա ներկայացրել է նաև տարածաշրջանում առկա իրավիճակը և դրա կապը աշխարհքաղաքական այլ իրադարձությունների հետ, հայտնում է Aysor.am-ը։ Ինչ վերաբերում է Յարոսլավ Նովիկովին քաղաքական ապաստարան տալուն կամ առհասարակ այդ հարցի քննարկմանը՝ ապա Նելլի Ղուլյանը նշել է, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ընդհանրապես նման բան չի քննարկվել: Տիխանովսկայայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եվրախորհրդարանում Եվրանեսթի կոնգրեսի ժամանակ Բելառուսի ընդդիմության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հանդիպել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Նշվել էր, որ հանդիպման ժամանակ քննարկվել է բելառուսցի Յարոսլավ Նովիկովի հարցը, որը մարտի 17-ին կալանավորվել էր Բելառուսի ուժայինների պահանջով։ Հայաստանի ներկայացուցիչները հայտնել են, որ Նովիկովը քաղաքական ապաստան է ստանալու երկրում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |