Ձերբակալվել են Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը․ Նրանց մեղադրանք է առաջադրվել![]() 22 մարտի 2024 - 17:43 AMT PanARMENIAN.Net - Ձերբակալվել են «Իմնեմնիմի» պոդքաստի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը։ Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար: Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեն, մարտի 20-ին ինտերնետային YouTube-ոիմ ուղիղ հեռարձակվող «Ի…»-ի 83-րդ հաղորդման ընթացքում, տվյալ հաղորդման վարողները, անդրադառնալով նույն օրն Ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձություններին և վարչապետի ելույթներին, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավորության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին։ Դեպքի առթիվ ՔԿ Երևանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում մարտի 21-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով։ Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված հաղորդման վարողներ Ն.Ս.-ին և Վ.Ս.-ի նկատմամբ, ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ այն բանի համար, որ նրանք, խմբի կազմում փոխլրացնելով միմյանց գործողությունները, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին: «Միջնորդությունը բավարարվել է։ Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը քննարկելու համար մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով նրանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Նշված անձինք ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն ասել է, որ նրան փաստացի մեղադրանք է առաջադրվել «Իմնեմնիմի» պոդքասթի ընթացքում հայհոյանքներ հնչեցնելու համար, գրում է Panorama.am-ը։ «Սա բացահայտ քաղաքական հետապնդում է, վաղուց ապաքրեականացված ծանր վիրավորանքի հանցակազմը փաստորեն այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունում վերականգնեցին ծան վիրավորանքի հանցակազմը հենց այսօր մարտի 20-ի «Իմնեմնիմի» հաղորդման համար։ Սա արվում է ընդդիմադիր խոսքը լռեցնելու, որպեսզի մարդիկ այլընտրանքային տեղեկություններ ստանալու հնարավորություն չունենան»,-ասել է Մելիքյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |