ԱԳՆ․ Մոսկվայում ահաբեկչության զոհերի և տուժածների թվում հայերի առկայության վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է

ԱԳՆ․ Մոսկվայում ահաբեկչության զոհերի և տուժածների թվում հայերի առկայության վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է

PanARMENIAN.Net - Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի և տուժածների թվում հայերի առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է։ Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Մոսկվայում ահաբեկչության կապակցությամբ։

«Ցնցված ենք Մոսկվայում անմարդկային ահաբեկչության վերաբերյալ սարսափելի լուրերից։ Խորապես սգում ենք անմեղ մարդկանց կորուստը, իսկ բոլոր տուժածներին ու վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի էջում արված գրառման մեջ։

Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է ավելի քան 60 մարդ, կան տասնյակ վիրավորներ։

Մարտի 22–ի երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ։ Նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ոչ մի կարգախոս չեն բացականչել, անմիջապես կրակ են բացել մարդկանց վրա։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---