Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է «Կրոկուսի» վրա ահաբկեչական հարձակման 4 անմիջական մասնակցին25 մարտի 2024 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի Բասմանայն շրջանի դատարանը 2 ամսով կալանավորել է «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչության կասկածանքով ձերբակալված անձանցից 4–ին։ Նրանք են՝ Դալերջոն Միրզոևը, Սաիդաքրամ Ռաչաբալիզոդան, Շամսիդին Ֆարիդունին և Մուհամմադսոբիր Ֆայզովը։ Նիստերն անցել են փակ ռեժիմով, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Ըստ քննության, Ֆայզովը նաև նկարահանել է ահաբեկչական հարձակումը։ Դատարանը հայտարարել է, որ Միրզոևն ու Ռաչաբալիզոդան լիովին ընդունել են մեղքը։ Բոլոր մեղադրյալները տաջիկներ են։ Նրանց մեղադրում են ՌԴ ՔՕ 205 հոդվածով՝ ահաբեկչություն կատարելու համար, որով պատիժ է սահմանվում ընդհուպ մինչև ցմահ բանտարկություն։ Մարտի 22–ի երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ։ Նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ոչ մի կարգախոս չեն բացականչել, անմիջապես կրակ են բացել մարդկանց վրա։ Զոհերի թիվը հասել է 137–ի, հարյուրից ավելի մարդ բուժկենտրոններ է տեղափոխվել։ Զոհերի թվում 3 երեխա կա, տուժածների՝ 5։Մ արտի 24–ի ՌԴ–ում համազգային սգո օր էր հայտարարված։ Photo. TASS Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մետրոյում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Որոշ կայարններում արդեն տեղադրվել և փորձարկվում են նոր անցարգելները` նոր վճարային համակարգով ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի Համաշխարհային անվտանգության ֆորումին Կլինեն նաև երկկողմ հանդիպումներ Կիրանցում 3 սյուն է դրվել, որոնց մոտ զինված ու դիմակավորված սահմանապահներ են Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ «Ֆասթ Շիֆթը» ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում է կազմակերպել Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունը սկսվում է ընտանիքից |