Մարտի 25-ի կեսօրից տեղումները կդադարեն․ Մարտի 26-ին ցուրտ ճակատ կներթափանցի25 մարտի 2024 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Մարտի 25-ին կեսօրից հետո, դեպի երեկո տեղումները հանրապետության ամբողջ տարածքում կդադարեն, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության տարածքում` Մարտի 25-ին, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո շրջանների զգալի մասում, 27-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 26-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։ Երևանում՝ Մարտի 25-ին ժամանակ առ ժամանակ, 26-ին կեսօրից հետո դեպի երեկո սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 26-ի գիշերը, 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25–ին, 26–ին մայրաքաղաքում սպասվում է +13 աստիճան։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum ՀՀ-ն առաջին անգամ կմասնակցի պաշտպանության և անվտանգության Eurosatory ցուցահանդեսին Ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա ֆրանս-հայկական համաժողով՝ նվիրված ՀՀ կարիքներին պաշտպանության ոլորտում |