Միրզոյանը մեկնել է Արգենտինա

Միրզոյանը մեկնել է Արգենտինա

PanARMENIAN.Net - Շարունակվում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լատինական Ամերիկա։ Մարտի 25-26-ին նախարար Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Արգենտինայի Հանրապետությունում։

Այցի շրջանակում նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Արգենտինայի արտաքին հարաբերությունների միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ։ Նախատեսվում են նախարար Միրզոյանի հանդիպումներն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Օրակարգում ներառված են նաև փորձագիտական, գիտահետազոտական և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ շփումներ։

Արգենտինայից առաջ Միրզոյանն Ուրուգվայում, որտեղ մասնակցել է ՀՀ դեսպանատն բացմանը, հանդիպել է ԱԳ նախարարի և երկրի այլ պաշտոնյաների հետ։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---