ՀՀ-ում տուբերկուլոզով հիվանդացությունը 10 տարում նվազել է 63%-ով25 մարտի 2024 - 14:15 AMT PanARMENIAN.Net - Տուբերկուլոզի ազգային ծրագրի տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանը հայտարարել է, որ վերջին 10 տարում Հայաստանում տուբերկուլոզով հիվանդացության ցուցանիշը նվազել է 63%-ով։ Այդ մասին նա ասել է Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ կազմակերպված ասուլիսում։ Բանախոսը տեղեկացրել է, որ 2003 թվականից սկսած գործում է տուբերկուլոզի դեմ պայքարի ծրագիրը, որի շրջանակներում կատարվող միջոցառումների նպատակն է հիվանդացության և մահացածության նվազեցումը, գրում է Panorama.am-ը։ Նրա խոսքով՝ 2022-23 թթ․ ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ մահացության ցուցանիշները նվազել են 14% -ով։ Խաչատրյանը հայտնել է, որ 2023 թվականին շարունակել է արձանագրվել տուբերկուլոզով հիվանդացության և մահացվածության ցուցանիշների նվազում։ «Նախորդ տարի մենք 100 հազար բնակչի հաշվով արձանագրել ենք 1 մահ»,-ասել է Խաչատրյանը։ Տուբերկուլոզը՝ Mycobacterium tuberculosis (MTB) բակտերիայով հարուցվող ինֆեկցիոն հիվանդություն է, որը մեր օրերում դարձել է բուժելի:Այն հիմնականում ախտահարում է թոքերը, կարող է ախտահարել նաև այլ օրգաններ։ Ինֆեկցիան հիմնականում ընթանում է անախտանիշ. այս երևույթը կոչվում է լատենտ (գաղտնի) տուբերկուլոզ։ Լատենտ վարակի 10%-ը վերածվում է ակտիվ հիվանդության, որը, եթե մնա առանց բուժման, կհանգեցնի հիվանդների գրեթե կեսի մահվանը։ Ակտիվ տուբերկուլոզի դասական նշաններն են հազը, խորխում արյան առկայությունը, տենդը, գիշերային քրտնարտադրությունը և քաշի կորուստը։ Հիվանդությունը պատմության մեջ առկա է նաև որպես թոքախտ։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ ՀԱՊԿ-ից առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը «Էլի դեռ կան մարդիկ, որոնք այս մասին պետք է դեռ հրապարակային ասեն»,-հավելել է նա Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է |