Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ ռումբի մասին հայտարարած կնոջը սխալ են հասկացել․ Նա կատակել է25 մարտի 2024 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Մոսկվա–Երևան չվերթի ժամանակ ռումբի մասին հայտարարած կնոջը սխալ են հասկացել։ 56–ամյա Յանինա Վոլոշինան, որը Մոսկվայից Հայաստանով Կիպրոս էր մեկնում, արդեն ինքնաթիռում դիմել է բորտուղեկցորդին՝ խնդրելով անջատել հեռախոսը թռիչքի ժամանակ։ Մինչ նրանք փորձում էին դա անել, Յանինան որոշել է կատակել։ «Գուցե, մեջը ռումբ կա»,–ասել է նա, հայտնում է «112» Տելեգրամ ալիքը։ Մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչության ֆոնին ուղեկցորդը չի անտեսել նրա խոսքերը և անմիջապես ոստիկանություն է կանչել։ Յանինայի ուղեբեռում և գաջեթում ոչ մի վտանգավոր բան չի հայտնաբերվել։ Նա փոշմանել է իր անտեղի կատակի համար, սակայն, մինչ նա շփվում էր քննիչի հետ, ինքնաթիռը մեկնել է, նա չի կարողացել Երևան հասնել այդ չվերթով։ Մարտի 22–ի երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ։ Նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ոչ մի կարգախոս չեն բացականչել, անմիջապես կրակ են բացել մարդկանց վրա։ Զոհերի թիվը հասել է 137–ի, հարյուրից ավելի մարդ բուժկենտրոններ է տեղափոխվել։ Զոհերի թվում 3 երեխա կա, տուժածների՝ 5։Մ արտի 24–ի ՌԴ–ում համազգային սգո օր էր հայտարարված։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել Մակրոնը հայատառ գրառում է արել Ազնավուրի 100–ամյակի առիթվ․ Փարիզում շանսոնյեի անունով պուրակ է կոչվել «Դեռ երեկ Շառլ Ազնավուրը մեզ հետ էր՝ երգելով մեր թախիծն ու երազանքները»,–գրել է Ֆրանսիայի նախագահը Միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի ժամանակացույցը հայտնի է Առաջին քննությունը հունիսի 11–ին է Էրդողանի վարկանիշը շարունակում է նվազել․ Ըստ հարցման՝ այն 40%-ից էլ ցածր է MetroPoll ընկերությունը հրապարակել է «Թուրքիայի զարկերակը» ամենամսյա հարցման ապրիլի արդյունքները |