Պապիկյան․ ՊՆ բյուջեն 2023–ին կազմել է 526․47 մլրդ դրամ, կատարողականը 99․8% է

Պապիկյան․ ՊՆ բյուջեն 2023–ին կազմել է 526․47 մլրդ դրամ, կատարողականը 99․8% է

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության բյուջեն 2023 թվականին կազմել է 526․47 միլիարդ դրամ, կատարողականը՝ 99․8 %։ Այդ մասին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով 2023 թ-ի կատարողականի զեկույցը։

Նախարարը նաև հայտնել է, որ նախարարությանը 2023-ի համար հատկացվել էր 517․28 միլիարդ դրամ, որը տարվա ընթացքում ավելացել է 9․9 միլիարդ դրամով և կազմել 526․47 միլիարդ։

Նա նաև նշել է, որ 2023–ը բավականին բարդ տարի էր ՊՆ-ի և Զինված ուժերի համար՝ պայմանավորված ՀՀ շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակով։ Տարվա ընթացքում զինված ուժերը հիմնականում գտնվել են մարտական պատրաստության տարբեր աստիճաններում, իսկ կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով։

Պապիկյանը նաև տեղեկացրել է, որ կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունների և կառուցվածքների հաստատումը շարունակվում է և ընթացքի մեջ է

Այնուհետև Պապիկյանը հայտարարել է, որ ինֆորմացիան հույժ գաղտնի է և խնդրել է նիստը փակ ռեժիմով անցկացնել։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մասնակցում են Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փակ նիստին։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---