Վրաստանի վարչապետ․ Հուսով ենք՝ ՀՀ ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի25 մարտի 2024 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանն աջակցում է կայունության, խաղաղության և համատեղ ապրելու ջանքերին Հարավային Կովկասում։ «Մենք, իսկապես, հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի, և շոշափելի համաձայնագիր կլինի։ Վրաստանը պատրաստ է դրականորեն այդ գործընթացին աջակցել», - ասել է նա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած հայտարարությունների ժամանակ, տեղեկացնում է «Ազատությունը»։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, Կոբախիձեն համաձայնել է։ Փաշինյանը նշել է նաև, որ ՀՀ-ն սատարում է Եվրամիությանն անդամագրվելու Վրաստանի ձգտումներին։ Նա Կոբախիձեին ներկայացրել է տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ Երևանի ընկալումները, վերահաստատել, որ Հայաստանը ստանձնում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու գործի իր բաժին պատասխանատվությունը։ Կոբախիձեն Հայաստանում է պաշտոնական այցով։ Նրա գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Հունվարի 27–ին Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Թբիլիսիում տեղի ունեցած Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» հռչակագիրը։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |