Լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում 0․․․-1 աստիճան ցուրտ է սպասվում

Լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում 0․․․-1 աստիճան ցուրտ է սպասվում

PanARMENIAN.Net - Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը, լուսադեմին, ժամը 6։00-7։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ։

Մասնագիտական վերլուծությունները ցույց են տվել, որ սպասվող բացասական ջերմաստիճանի շատ կարճ տևողությունը և փոքր արժեքները առանձնապես չեն կարող ազդել ծաղկած պտղատուների վրա, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ, Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։

Առանձին հատվածներում տեղումները կլինեն ինտենսիվ։ Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հանրապետության տարածքում` մարտի 26-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 27-ի գիշերը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Մարտի 26-ի երեկոյան ժամերին առանձին վայրերում սպասվում է նաև ամպրոպ։ Մարտի 27-ի ցերեկը, 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։

Երևանում՝ մարտի 26-ին կեսօրից հետո դեպի երեկո սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 27-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 26–ին մայրաքաղաքում սպասվում է +13 աստիճան, մարտի 27–ին՝ +14։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---