Նախարար․ Սահմանադրության նախաբանի փոփոխությունը դեռ չի քննարկվել26 մարտի 2024 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Սահմանադրության նախաբանի փոփոխության քննարկում դեռևս չի եղել, միայն այն հատվածն է, որը բոլորս մամուլով տեսել ենք։ Ըստ նրա՝ արդեն իսկ կա սահմանադրական փոփոխությունների նախնական հայեցակարգ, որն ուղարկվել է կառավարություն, գրում է Aysor.am-ը։ «Բայց դրա պրոցեսում նաև ականատես եղանք, որ վարչապետը հանրային քննարկման բերեց նոր գաղափարներ, սպասում ենք վարչապետի հետ հանձնաժողովի և սահմանադրական խորհրդի իրազեկմանը, դրանից հետո կներկայացնենք՝ արդյո՞ք ուղղություններում գաղափարական փոփոխություններ են տեղի ունենում»,-ասել է նախարարը։ Նա հավելել է, որ այն մասին, թե ինչ նոր ուղղություններ են նախատեսելու՝ սահմանադրական խորհուրդը կտեղեկացնի։ Նախարարը պնդել է, որ Սահմանդրության փոփոխության բացարձակ առկախում չկա։ «Հաշվի առնելով վարչապետի հանրային ելույթը՝ հետագա աշխատանքը կսինքրոնիզացնենք նույն վիճակի հետ»,-ասել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։ Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։ Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Հնագիտական հուշարձանների տարածքում, այդ թվում՝ Կարմիր բլուրում, պեղումների թույլտվություններ են տրվել Խոսքը 32 հուշարձանի մասին է Փոխվարչապետ․ «Զվարթնոցի» նոր տերմինալի նախագիծ կա, բայց բարդություններ կան Նա նշել է, որ նոր տերմինալի նախագծի արժեքը մոտ 450 մլն եվրո է կազմում |