Ստեփանակերտում մեկնարկել է ատլետիկական բազմամարտի գծով ԼՂՀ Ազգային ժողովի փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը: 7 մայիսի 2009 - 22:47 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Ստեփանակերտի մարզադաշտում մեկնարկ վերցրեց ատլետիկական բազմամարտի գծով ԼՂՀ Ազգային ժողովի փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը: Այդ մասին նշվում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության մեջ:Ավանդական դարձած այդ մարզական միջոցառումը կազմակերպվել է խորհրդարանի եւ կառավարության համատեղ ջանքերով` ի դեմս ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի, կրթության ու գիտության նախարարության եւ սպորտի պետական կոմիտեի: Խաղարկությանը մասնակցելու իրավունք են նվաճել միջդպրոցական մրցություններում հաղթող ճանաչված Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1, Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան, Մարտունու շրջանի Սոս գյուղի Հայկ Հակոբյանի անվան, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Արմենակ Խամփերյանցի անվան, Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան եւ Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ հանրակրթական դպրոցների 3-6-րդ դասարանցիներին ընդգրկող թիմերը: Միջոցառմանը ներկա էին դպրոցականներ եւ պարզապես մարզասերներ, ինչպես նաեւ երկրի օրենսդիր ու գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ: Գավաթի խաղարկության հանդիսավոր բացմանը ողջույնի եւ բարեմաղթանքի խոսքով դիմելով դպրոցական մարզիկներին, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարեւորեց այդ ամենամյա մարզական միջոցառումը` որպես մատաղ սերնդի ֆիզիկական պատրաստության, կամքի ու տոկունության փորձություն եւ հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին: ԼՂՀ ԱԺ փոխանցիկ գավաթի խաղարկությունը կտեւի երկու օր եւ եզրափակիչը կհատի մայիսի 8-ին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |