ՍԱՏՄ․ Բելառուսից «Արարատի կոնյակի գործարանի» մասով պաշտոնական նամակ չենք ստացել26 մարտի 2024 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Բելառուսից պաշտոնական նամակ չի ստացվել ԱԿԶ «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքում հնարավոր սինթետիկ ներկանյութի հայտնաբերման հետ կապված։ Այդ մասին տեղեկացրեց ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը, հայտնում է Factor.am-ը։ Բելառուսի առողջապահության փոխնախարար, երկրի գլխավոր սանիտարական բժիշկ Ալեքսանդր Տարասենկոն հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ՀՀ-ում գործող ԱԿԶ «Արարատի կոնյակի գործարանից» ապրանքների ներմուծումն ու վաճառքը։ 2024–ի մարտի 19-ով թվագրված փաստաթղթում ասվում է, որ որոշումը կայացվել է գործարանի արտադրած գինիներից մեկում «սինթետիկ ներկանյութ ազորուբինի հայտնաբերման հետ կապված»։ Նշվում է, որ փորձաքննության արդյունքներով սինթետիկ ներկանյութը հայտնաբերվել է նռան «Այրում» գինու մեջ։ Ըստ հրամանագրի՝ ԱԿԶ «Արարատի կոնյակի գործարանի» բոլոր ապրանքները պետք է հանվեն Բելառուսի վաճառակետերից։ Երևանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի ղեկավար Զարուհի Սարիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումն արգելելու Բելառուսի որոշումը որևէ կապ չունի Երևանի կոնյակի գործարանի ARARAT կոնյակների հետ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Խամենեիին ԱԳՆ–ն ավելի վաղ հայկական կողմի աջակցությունն էր առաջարկել Mehr. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Նախագահի պարտականությունները 2 ամիս կկատարի փոխնախագահը Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը |