Մարուքյան․ Եթե Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման որևէ քարտեզ, ինչի՞ հիման վրա է պնդում, որ գյուղերն ադրբեջանական են26 մարտի 2024 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Տավուշի 4 գյուղ իրեն հանձնելու Բաքվի պահանջին, նշել է, որ Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման որևէ քարտեզ՝ ուրեմն ինչի՞ հիման վրա է պնդում։ Այդ մասին նա գրել է X-ի իր էջում՝ արձագանքելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի այն պնդմանը, թե այդ «գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։ «Նման հայտարարություն կարելի է անել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն ընդունի և հիմնվի Խորհրդային Միության քարտեզի վրա։ Բայց քանի որ Ադրբեջանը չի ընդունում սահմանազատման որևէ քարտեզ, ինչի՞ հիման վրա է պնդում, որ գյուղերն ադրբեջանական են, հետևաբար տարածքային վեճի առարկա չեն»,-գրել է նա։ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ավելի վաղ գրել էր, որ ադրբեջանական ԶԼՄ–ներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են և որ անհրաժեշտ են իրական բանակցություններ սահմանների սահմանազատման վերաբերյալ և բոլոր տարածքային վեճերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, համաձայնեցված գործընթացի շրջանակում: Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այհան Հաջիզադեն X-ի իր միկրոբլոգում պատասխանել էր Կլաարին՝ գրելով, թե Կլաարը «չարիք է տեսնում միայն ադրբեջանական գյուղերի վերադարձի մասին օրինական դիսկուրսի մեջ» և որ այդ «գյուղերը տարածքային վեճի առարկա չեն»։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |