ԵՊՀ-ում վրացագիտության կենտրոն է բացվել. Ներկա էր Վրաստանի կրթության նախարարը26 մարտի 2024 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանում բացվել է վրացագիտության կենտրոն: Բացման արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին։ Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է Երևանի պետական համալսարանում վրացագիտության կենտրոնի բացման փաստը, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել հայագիտության զարգացման դրական փորձի ներկայացմամբ աջակցել վրաց գործընկերներին՝ աշխարհում վրացագիտության զարգացման գործում: «Կարծում եմ, որ մեր երկու հինավուրց պետությունների ու ժողովուրդների ուսումնասիրությունները մեծապես հետաքրքիր են համապատասխան գիտական հանրությունների կողմից, և այս առումով մենք կարող ենք դիտարկել նաև համագործակցային ջանքերի գործադրումը։ Նոր աշխարհաքաղաքական ու տնտեսական արագընթաց փոփոխությունների համատեքստում շատ կարևոր են տարածաշրջանի երկրների տեղի, դերի, նշանակության զարգացումների, հեռանկարների ու միտումների վերաբերյալ գիտական վերլուծություններն ու գալիք մարտահրավերներին դիմակայելու պատրաստվածությունը»,- ասել է նախարարը: Գիորգի Ամիլախվարին նշել է, որ իր համար կարևոր է ներկա լինել այս պատմական իրադարձությանը: «Վրաստանի կառավարությունը լիովին պատրաստ է աջակցելու վրացագիտության կենտրոնին նյութերով և մասնագիտական ներուժով: Նույնը վերաբերում է Թբիլիսիի համալսարանում հայագիտական կենտրոնին»,-նշել է Վրաստանի ԿԳԵ նախարար Գիորգի Ամիլախվարին: Բացմանը ներկա էին նաև Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |