Աբրահամյան․ Եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ապա դա նրան չի ազատում պատասխանատվությունից26 մարտի 2024 - 19:39 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի խոսքերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ապա դա նրան չի ազատում պատասխանատվությունից։ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ի պաշտոնե երկրի թիվ մեկ զինվորականը, ասում է «մենք հող հանձնող չենք»: Մնաց հասկանանք, թե «մենք» ասելով՝ կոնկրետ ո՞ւմ նկատի ունի` իրե՞ն, զինվորականների՞ն, թե՞ իշխանությանը: Իսկ կարո՞ղ է՝ ակնարկում է, որ հող հանձնողը Նիկոլ Փաշինյանն է փորձելով տարանջատել իրեն ու համազգեստ կրողներին: Իսկ ինչո՞ւ էր ԳՇ պետը զայրացած խոսում լրագրողների հետ, կարո՞ղ է՝ իրեն էլ չէին բավարարել Փաշինյանի հայտարարություններն ու մտադրությունը հերթական անգամ գնալու միակողմանի զիջման: Միգուցե այսօրվա մեկնաբանությունները վաղվա «ստռախովկան» են ասելու, թե ես չէի ուզում քաղաքական իշխանությունը հանձնեց: Համենայն դեպս միանգամից ասեմ, որ բառախաղը, ներքին համոզմունքներն ու մտքում ունեցած անհաշտությունն այսօրվա իրականության հետ նրան երեկ, այսօր կամ վաղը չի ազատելու պատասխանատվությունից: Ինչ վերաբերում է «հողեր հանձնելուն», ապա դա այս իշխանության մենաշնորհն է դարձել սկզբում բանակցային գործընթացում զիջեցին, ապա դա իր արտացոլումը ստացավ հողի վրա։ Իսկ եթե ԳՇ պետը չգիտի կամ փորձում է ցույց տալ, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, ապա կրկնեմ այդ ամենը նրան չի ազատում պատասխանատվությունից»,- գրել է Տիգրան Աբրահամյանը: Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը, լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է հասկացել Ոսկեպարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ «եթե հողերը չհանձնենք պատերազմ կլինի», պատասխանել է․«Մենք հող հանձնող չենք»» Բաքուն պահանջում է անհապաղ իրեն վերադարձնել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքները։ Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, ըստ Փաշինյանի, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։ Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |