Լեմկինի ինստիտուտը միջազգային հանրությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել հայ գերիների վերադարձն Ադրբեջանից ապահովելու համար27 մարտի 2024 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտըկոչ է արել միջազգային հանրությանն անհրաժեշ քայլեր ձեռնարկել բոլոր հայ ռազմագերիների վերադարձն Ադրբեջանից ապահովելու համար։ Այդ մասին ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ։ «Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության հայ պաշտոնյաների և խաղաղ բնակիչների ապօրինի ազատազրկումը։ Հաշվի առնելով այդ անձանց մարդու իրավունքների լուրջ խախտումների, այդ թվում մահվան վտանգը, ուժեղ միջազգային ներկայության անհրաժեշտությունը երբեք ավելի հրատապ չի եղել։ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում միջազգային հանրությանն անհրաժեշտ քայլեր ձեռնարկել բոլոր հայ ռազմագերիների, գերիների պատանդառված բոլոր պաշտոնյաների ու քաղաքացիական անձանց օպերատիվ և անվտանգ վերադարձն Ադրբեջանից ապահովելու համար»,–ասվում է հայտարարության մեջ։ Բաքուն կալանքի տակ է պահում Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |