Ucom-ը ցանցային վերազինում է սկսում մի շարք մարզերում27 մարտի 2024 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Մարտի 28-ին Ucom ընկերությունը մարզային ցանցի վերազինման ծավալուն աշխատանքներ է իրականացնելու։ Մասնավորապես, փոխարինվելու է ցանցի գլխավոր կոմուտացիոն կենտրոնը (Mobile Swithching Subsystem)։ Այս աշխատանքը տարվա ընթացքում նախատեսված լայնածավալ ցանցային վերազինման ծրագրի մաս է և ուղղված է ցանցերի արդիականացմանն ու կապի որակի բարելավմանը։ Այս փուլում շարժական կապի խափանումներ հնարավոր է լինեն Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի մարզերում, ինչպես նաև մասնակիորեն Գեղարքունիքի, Լոռիի ու Արարատի մարզերում։ Մոնտաժային աշխատանքներն իրականացվելու են գիշերային ժամերին բաժանորդներին մինիմալ անհարմարություն հասցնելու նպատակով, սակայն ցերեկային ժամերին նույնպես հնարավոր է լինեն զանգերի կամ կապի խափանումներ։ Նշենք, որ հնարավոր խափանումները վերաբերելու են հիմնականում ուղիղ հեռախոսային (3G) կապին։ «Հնարավոր ընդհատումների կապակցությամբ նախապես հայցում ենք բաժանորդների ներողամտությունը։ Վերազինման աշխատանքների հաջորդ փուլերի մասին բաժանորդներին նույնպես կտեղեկացնենք նախօրոք»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում |